top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2085 նոր դեպք. մահացել է 9 քաղաքացի

Jan 30, 2022
1 min read

Հայաստանում հունվարի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2085 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 366 433 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 722 315 վերջին մեկ օրում` 5900 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 21 135 պացիենտ: Մեկ օրում աճել է 1819-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 335 719 անձ` վերջին մեկ օրում 257 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 8046 է:

Այլ հիվանդություններից մահացածների թիվը 4-ն է: Այլ հիվանդություններից մահացածների ընդհանուր թիվը 1533 է:


 
 
 

Comments


bottom of page