Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Apr 30, 2022
1 min read

Հայաստանում ապրիլի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422867-ի: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2833 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3051 624 է: Փաստացի այս պահին բուժվում է 1512 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 411050 անձ` վերջին մեկ օրում 12 անձ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է:




Comments