Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք. Մահացել է 2 քաղաքացի
Mar 29, 2022
1 min read

Հայաստանում մարտի 29-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422484-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2416 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2971201 է: Փաստացի այս պահին բուժվում է 2344 պացիենտ, նվազել է 20-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 409853 անձ` վերջին մեկ օրում 34 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8611 է: Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1676 է:




Comments