top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 139 նոր դեպք. մահացել է 12 քաղաքացի

Feb 28, 2022
1 min read

Հայաստանում փետրվարի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 139 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 419832 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 894 588 վերջին մեկ օրում` 2804 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 8088 պացիենտ, նվազել է 710-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 401 677 անձ` վերջին մեկ օրում 837 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 8461 է:

 
 
 

Comments


bottom of page