Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1362 նոր դեպք. Մահացել է 9 քաղաքացի
Jan 31, 2022
1 min read

Հայաստանում հունվարի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1362 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 367795 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2726988 վերջին մեկ օրում` 4673 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 22202 պացիենտ: Մեկ օրում աճել է 1067-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 336005 անձ` վերջին մեկ օրում 286 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 8053 է: Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1535 է:




Comments