top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 130 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի

Dec 19, 2021
1 min read

Հայաստանում դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 130 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 636 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 492 210 վերջին մեկ օրում` 6272 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 5811 պացիենտ: Մեկ օրում նվազել է 261-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 328 435 անձ` վերջին մեկ օրում 385 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 7899 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1493 է:

 
 
 

Comments


bottom of page