top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 13 նոր դեպք. Մահացել է 3 քաղաքացի

Apr 5, 2022
1 min read


Հայաստանում ապրիլի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 13 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422594-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2733 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2985996 է: Փաստացի այս պահին բուժվում է 2067 պացիենտ, նվազել է 95-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 410229 անձ` վերջին մեկ օրում 105 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8619 է: Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1679 է:

 
 
 

Comments


bottom of page