Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1251 նոր դեպք. մահացել է 42 քաղաքացի
Nov 13, 2021
1 min read

Հայաստանում նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1251 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 328081 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 237 401 վերջին մեկ օրում` 10338 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 27642 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 292 092 անձ` վերջին մեկ օրում 2192 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 39 քաղաքացի, մահացածների թիվը 6976 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1371 է:




Comments