top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 118 նոր դեպք. մահացել է 5 քաղաքացի

Dec 25, 2021
1 min read


Հայաստանում դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 118 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344379 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2530000 վերջին մեկ օրում` 7084 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 4628 պացիենտ: Մեկ օրում նվազել է 215-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 330 311 անձ` վերջին մեկ օրում 328 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 7942 է: Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1498 է:

 
 
 

Comments


bottom of page