top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1148 նոր դեպք, մահացել է 20 մարդ

Mar 31, 2021
1 min read

Հայաստանում մարտի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1148 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 192639 դեպքի: Այս մասին Anews.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 853829 վերջին մեկ օրում` 6354 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 15168 պացիենտ. մեկ օրում ավելացել է 669-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 173064 անձ` վերջին մեկ օրում 455 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3515 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 892 է:

 
 
 

Comments


bottom of page