top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 112 նոր դեպք. Մահացել է 3 քաղաքացի

Jul 26, 2021
1 min read

Հայաստանում հուլիսի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 112 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228910 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1310356 վերջին մեկ օրում` 5049 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4037 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 3-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 219168 անձ` վերջին մեկ օրում 106 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4590 է:

 
 
 

Comments


bottom of page