top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1014 նոր դեպք, մահացել է 30 մարդ

Apr 15, 2021
1 min read

Հայաստանում ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1014 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 206142 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 920423 վերջին մեկ օրում` 4950 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 16236 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 102-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 185125 անձ` վերջին մեկ օրում 882 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 3817 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 964 է:
 
 
 

Comments


bottom of page