top of page

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1013-ի

Apr 12, 2020
1 min read

Հայաստանում, ապրիլի 11-ի տվյալների ամփոփմամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1013 է, արձանագրվել է մահվան  13 դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հայաստանում կորոնավիրուսից բուժվածների գումարային թիվը դարձել է 197: Այս պահին փաստացի բուժում է ստանում  803 պացիենտ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

 
 
 

Comments


bottom of page