top of page

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 52-ի

Mar 17, 2020
1 min read

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը հասել է 52-ի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մինչ քիչ առաջ վերջացրեցինք ևս 50 թեստ։ Այսօր ընդհանուր առմամբ կատարել ենք 105 թեստ և բացի այն թվերից, որ ես քիչ առաջ հրապարակեցի, ուզում եմ ասել, որ ևս 7 թեստի արդյունքներ դրական են»,- ասաց Թորոսյանը։

Մինչ այդ Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ կա հաստատված 45 դեպք, 1-ն առողջացած։

 
 
 

Comments


bottom of page