Հայաստանում կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք է հաստատվել, մահացել է 6 քաղաքացի
Jan 3, 2022
1 min read

Հայաստանում հունվարի 3-ին ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 29 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 036 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 577 537: Վերջին տվյալներով ապաքինվել է 331 998 անձ` վերջին մեկ օրում 140 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 7983 է:




Comments