Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 977-ի
Apr 11, 2020
1 min read

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 11-ով, հասնելով` 977-ի։ «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 977 դեպք»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետը թվերին հետևում է օնլայն համակարգով: Այս ցուցանիշները, սակայն, կարտացոլվեն ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ ապրիլի 12-ին հրապարակվելիք վիճակագրության մեջ: Ապրիլի 11-ի առավոտյան հրապարակվել էր 966 թիվը:




Comments