top of page

Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման համար մինչ օրս կատարվել է 203 հետազոտություն

Mar 8, 2020
1 min read

Հայաստանում մինչ օրս կատարվել է 203 հետազոտություն կորոնավիրուսի հայտնաբերման համար, որից դրական եղել է միայն մեկը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Հետազոտություններ իրականացվել են բոլոր անձանց, ովքեր ունեցել են համակցված բժշկական և համաճարակաբանական ցուցումներ։

Հատուկ հսկողություն պահանջող ուղղություններին (Չինաստան, Իրան, Իտալիա, Հարավային Կորեա, Ճապոնիա) ավելացվելու են նաև Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան»,- գրել է Թորոսյանը:

 
 
 

Comments


bottom of page