Հայաստանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը մեկ օրում նվազել է 75-ով
Apr 18, 2020
1 min read

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 47 նոր դեպք, առողջացել է 121 մարդ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացել է 1 պացիենտ: Բուժվածները՝ 121:
Ըստ այդմ, ունեցել ենք ակտիվ դեպքերի նվազում՝ 75-ով: Եթե նախորդ օրը հիվանդանոցներում բուժվում էր 780 մարդ, այսօր բուժվողների թիվը 705 է»,- գրել է վարչապետը:




Comments