top of page

Հայաստանում կանցկացվի «Սևան Ստարտափ Սամմիթ» վրանային բիզնես ֆորումը:

Jun 7, 2019
1 min read

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Հայաստանում կանցկացվի «Սևան Ստարտափ Սամմիթ» վրանային բիզնես ֆորումը: Ձեռնարկատերերը հրավիրվում են ներկայացնելու իրենց ստարտափ գաղափարները՝ միջոցառմանը մասնակցելու համար: Ակնկալվում է, որ վրանային ֆորումը կընդունի շուրջ 1000 ձեռնարկատերերի՝ ամբողջ աշխարհից, և բաց կլինի մեկ շաբաթ շարունակ: Մասնակիցները կկարողանան հանդիպել լավագույն բանախոսների, միջազգային մենթորների ու ներդրողների հետ, ինչպես նաև մրցել տարբեր դրամաշնորհների ու ներդրումների համար՝ կախված իրենց ստարտափների զարգացման աստիճանից և ոլորտից:  Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2019թ.-ի հունիսի 15-ն է:

 
 
 

Comments


bottom of page