top of page

Հայաստանում կան բոլոր երեք պատերազմներով անցած շատ քաջարի զինվորականներ, որոնք պատրաստ են. Օհանյան

Nov 16, 2021
1 min read

Հայաստանում կան բոլոր երեք պատերազմներով անցած շատ քաջարի զինվորականներ, որոնք պատրաստ են ցանկացած գործողության, որոնց ընդամենը պետք է տրվի հրահանգ և պայմաններ ստեղծվեն գործողութուններ իրականացնելու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Եթե երկու կողմերին հրահանգ է տրված չկրակել, ապա բոլոր անցքերը՝ սանտիմետր, մետր տարածությունները պետք է փակել, որպեսզի հակառակորդը չկարողանա մխրճվի և շրջափակել մեր զորքերին»,-հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:

Ըստ Օհանյանի՝ իշխանությունը Հայաստանի տարածքը՝ տարածքի և ժամանակի առումով չի պատկերացնում, և չգիտի, թե որոնք են առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ համապատասխան աշխատանք պետք է իրականացվի:

«Ինչպես է ստացվում, որ Հայաստանի մայրաքաղաքի, քաղաքաների փողոցներում իրենց հաջողվում է ոստիկանական զորքեր կուտակել, ուռճացնել այդ ամբողջ համակարգն իրենց պաշտոնները պահելու համար, բայց չեն կարողանում համապատասխան ներուժ ձևավորել և նաև այդ ուժերին կենտրոնացնել՝ ապահովելու մեր սահմանների պաշտպանությունը»,-հայտարարեց Օհանյանը՝ հավելելով. «Եթե նախկինում ասում էինք, որ ստեղծված իրավիճակն անգրագիտության պատճառ է, ապա այսօր ասում ենք՝ սա միտումնավոր է արվում, միտումնավոր մեր սահմանները չեն փակկվում»:

 
 
 

Comments


bottom of page