top of page

Հայաստանում դատագենետիկական փորձաքննություններ կարող են իրականացնել

May 24, 2019
1 min read

Առողջապահության նախարարԱրսեն Թորոսյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա են գտնվել ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի Դատագենետիկական փորձաքննությունների բաժնի վերազինման միջոցառմանը:

Կառավարության կողմից որոշում է ընդուվել աջակցել դատաբժշկական կենտրոնին ձեռք բերելու ABI Prizm 3500 գենետիկական վերլուծիչ համակարգը, անհրաժեշտ հզոր համակարգչով և ծրագրային ապահովմամբ, որըհամարվում է ոսկյա ստանդարտ դատագենետիկական փորձաքննությունների իրականացման գործում:

Արսեն Թորոսյանը նշել է, որ առողջապահության նախարարության և մի շարք գերատեսչությունների միասնական ջանքերով` տրվում է հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան դատագենետիկական փորձաքննությունների իրականացման մեկնարկը:

«ԴՆԹ-ի միջոցով անձի նույնականացման դատագենետիկական փորձաքննությունները՝ մարդու կողմից թողնված ցանկացած կենսաբանական ծագման հետքի նույնականացումն անձի հետ և արյունակցական կապի հաստատումը, ամբողջ աշխարհում ապրում են ոչ պակաս զարգացում, քան թվային տեխնոլոգիաները»,- նշել է նախարարը:

Առողջապահության ոլորտի պատասխանատուն շեշտել է, որ համագործակցելով պաշտպանության նախարարության հետ իրականացվում է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորածների, գերիների և պատանդների հայտնաբերման ծրագիր, որի շրջանակներում միջազգային Կարմիր խաչի աջակցությամբ անհայտ կորածների հարազատներից ստացվել են կենսաբանական ծագման նմուշներ: Ձեռք բերված նախնականպայմանավորվածությունների և առաջիկայում ծրագրավորված բանակցություններիհամաձայն` հնարավոր կլինի այդ նմուշների գենետիկակական նույնականացումներն իրականացնել Դատաբժշկականգիտագործնականկենտրոնում:

«Հաջորդ նախագիծը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում Ինտերպոլի միջազգային կազմակերպության որոնողական պահոցի/բազայի ծրագրի ներդրումն է։ Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու արդյունքում կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հյանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու (բացահայտելու) նպատակով ԴՆԹ բնութագրերը, որոնք հայտնաբերվում են դատագենետիկական փորձաքննության արդյունքում պետք է տրամադրվեն ոստիկանությանը հատուկ կապի միջոցով, որն արդեն իսկ հաստատված է ԱՆ Դատաբժշկական կենտրոնի և ոստիկանության միջև»- ընդգծել է Արսեն Թորոսյանը:

 
 
 

Comments


bottom of page