top of page

Հայաստանում գիտաշխատողը ստանում երկրում միջին ցուցանիշներից պակաս աշխատավարձ. ԳԱԱ նախագահ

Feb 1, 2021
1 min read

«Հայաստանում գիտաշխատողը ստանում երկրում միջին ցուցանիշներից պակաս աշխատավարձ: Համեմատության համար՝ Ռուսաստանում գիտաշխատողի աշխատավարձը կրկնակի բարձր է երկրում միջին աշխատավարձից, Չինաստանում եւ Հարավային Կորեայում՝ 5-10 անգամ է բարձր»,- այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

ԳԱԱ նախագահը հիշեցրեց, որ գիտությունն է որոշում անվտանգության հարցերը, եւ պետք է հարց տալ՝ ֆինանսավորման գոյություն ունեցող մակարդակը նպաստո՞ւմ է արդյոք այդ պահանջմունքին

Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ իշխանությունները կարող են ԳԱԱ-ն վերակազմավորել կամ փակել, ապա Մարտիրոսյանի պարզաբանմամբ՝ խոսքը Գիտությունների ակադեմիայի համակարգի մեջ մտնող ինստիտուտների կարգավիճակի վերաբերյալ օրինագծի մասին է: «Օրինագծում չի հստակեցվում, թե այդ ինստիտուտները ում ղեկավարությամբ են գործելու»,- ամփոփեց ԳԱԱ նախագահը:

 
 
 

Comments


bottom of page