top of page

Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 23 տոկոս

Feb 3, 2022
1 min read


ՀՀ ֆինանսների նախարարությունն այսուհետ ամենամսյա պարբերականությամբ կներկայացնի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած նախնական (շտապ հավաքագրված) տվյալների ամփոփման համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2021 թվականի դեկտեմբեր ամսին, 2020 թվականի դեկտեմբերի նկատմամբ, կազմել է 9.9 տոկոս: Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները. Շինարարության ոլորտ` 8.8 տոկոս Արդյունաբերության ոլորտ` 7.9 տոկոս Ծառայությունների ոլորտ՝ 12.3 տոկոս Առեւտրի շրջանառության ոլորտ՝ 3.6 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 23 տոկոս, այդ թվում՝ Արտահանում՝ 14.3 տոկոս Ներմուծում` 27.7 տոկոս:

 
 
 

Comments


bottom of page