top of page

Հայաստանում արտահանումն ավելացել է 16,5 տոկոսով, իսկ ներմուծումը` 10,9 տոկոսով. Ֆինանսների նախարար

May 31, 2022
1 min read

Հայաստանում սպառման աճը կազմել է 3,7 տոկոս։ Միաժամանակ արտահանումն ավելացել է 16,5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 10,9 տոկոսով։ Այս մասին մայիսի 31-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Միաժամանակ, հաշվետու տարվա ընթացքում տնտեսական աճի կանխատեսումները մի քանի անգամ վերանայվել են։ Փաստացի գրանցվել է 5,7 տոկոս աճ։ «Ամբողջ տարին բարձր գնաճային ֆոն է դիտարկվել։ Միջին գնաճը կազմել է 7,2 տոկոս։ Սա մի գործոն է, որը դիտարկվում է նաեւ ընթացիկ տարում։ Այդուհանդերձ, ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի գնաճը ողջ աշխարհում է նկատելի եղել»,- ասաց նախարարը։

 
 
 

Comments


bottom of page