top of page

Հայաստանում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Jun 20, 2021
1 min read

Հայաստանում ավարտվել է Ազգային Ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Այս րոպեներին երկրի ամբողջ տարածքում փակվում են ընտրատեղամասերը, սկսվում է արդյունքների հաշվարկի գործընթացը: 21.00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ընտրողների մասնակցության վերջնական ցուցանիշը: Կեսգիշերի շրջանում կսկսվի արդյունքների հրապարակումը առցանց ռեժիմով:

 
 
 

Comments


bottom of page