top of page

Հայաստանում առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալը երրորդ եռամսյակում աճել է 77 մլն դոլարով

Nov 5, 2021
1 min read

Հայաստանում առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալը 2021 թվականի երրորդ եռամսյակում աճել է 37 մլրդ դրամով (77 մլն դոլարով` խմբ.) կամ 4.2 տոկոսով։ Առաջին կիսամյակի համեմատ աճը կազմել է 12 մլրդ դրամ կամ 1.3 տոկոս։ Այս մասին հայտնել են Հայաստանի բանկերի միության մամուլի ծառայությունից։

Բանկերի ընդհանուր ակտիվներն աճել են 248 մլրդ դրամով (3.7 տոկոս)։ Առաջին կիսամյակի համեմատ աճը կազմել է 115 մլրդ դրամ կամ 1.7 տոկոս։ 2021 թվականի 9 ամիսներին վարկային ներդրումները նվազել են շուրջ 279 մլրդ դրամով (6.7 տոկոս), իսկ առաջին կիսամյակի համեմատ՝ մոտ 26 մլրդ դրամով (0.7 տոկոս)։


Պարտավորությունների ընդհանուր ծավալը 2021 թվականի երրորդ եռամսյակում աճել է 213 մլրդ դրամով (3.7 տոկոս), ավանդները՝ 145 մլրդ դրամով կամ 3.9 տոկոսով։

Բանկային համակարգի շահույթը կազմել է 66.3 մլրդ դրամ։ 2020 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 7.7 մլրդ դրամ կամ 13.1 տոկոս։ 2021 թվականի հուլիսին 2020 թվականի դեկտեմբերի համեմատ բանկերի հաճախորդների թիվն աճել է 2.9 տոկոսով։

 
 
 

Comments


bottom of page