top of page

Հայաստանում առաջնակի օջախներից դուրս 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցածները կարանտինում են

Mar 21, 2020
1 min read

Հայաստանում առաջնակի օջախներից դուրս հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերով 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցածները կարանտինում ևս են: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

«Ինչպես նշել էի նախորդ գրառման մեջ, հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները կարանտինում են, իսկ շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացման մեջ է: Գործընթացը կրում է շարունակական բնույթ»,-նշել է Նիկողոսյանը:

Հայաստանում մարտի 21-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 160 է: Հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Առաջնակի օջախներ են համարվում Էջմիածինն ու Շենգավիթի արտադրամասը: Երկու դեպքում էլ վարակակիրները եկել էին Իտալիայից: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ մեկուսացման մեջ է 600 մարդ:

 
 
 

Comments


bottom of page