Հայաստանում այս պահին 38 սպանդանոց ծառայություն է մատուցում, ևս 25-ը կառուցվում է. ՍԱՏՄ ղեկավար

Անասնահամաճարակային իրավիճակը Հայաստանում գնահտվում է կայուն և վերահսկվող: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
Անդրադառնալով սպանդանոցների խնդիրին, նա ասաց. «Հայաստանի տարածքում այս պահին ունենք 72 սպանդանոց, որոնցից 38-ը ծառայություն են մատուցում, մնացածը ներտնտեսային սպանդանոցներ են: Ունենք ևս 2 հատ շարժական սպանդանոց:
Երևանում կա 5 սպանդանոց, Արագածոտնում՝ 6, Արրատում՝ 9, Կոտայքում՝ 21, Արմավիրում՝ 9, Գեղարքունիքում՝ 5, Լոռիում՝ 7, Շիրակում՝ 2, Սյունիքում՝ 3, Տավուշում՝ 4, Վայոց Ձորում՝ 1:
Մենք հայտարարել ենք, որ 70-80 սպանդանոցն ամբողջությամբ բավարար է երկրի կարիքների համար, սակայն բացի թվից նաև հասանելիության հարց կա: Օրինակ, Շիրակում 2 սպանդանոց ունենք, րը բավարար չէ: Վայոց Ձորում ևս մեկ սպանդանոցի կարիք կա: Սյունիքում կա կառուցվող սպանդանոց և դրա կարիք կա: Մնացած տեղերում հասանելիությունը բավարար է: Մենք դեռ սպասում ենք ևս 25 սպանդանոցների կառուցման, որոնց կառուցումը ընթացքի մեջ է»:




Comments