top of page

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի

Feb 21, 2022
1 min read


Այսօր Միացյալ Նահանգներում նշվում է Նախագահների օրը: Այս մասին տեղեկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Սկզբնապես այս տոնը ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի և ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի պատվին էր, որոնք երկուսն էլ ծնվել էին փետրվարին՝ համապատասխանաբար 1732թ․ փետրվարի 12-ին և 1806թ․ փետրվարի 22-ին։ Այժմ այս տոնը ԱՄՆ ներկա ու անցյալ բոլոր նախագահների օրն է և նշվում է ամեն տարի փետրվարի երրորդ երկուշաբթի օրը։ Տոնի կապակցությամբ երկուշաբթի օրը դեսպանատունը փակ կլինի», - նշված է հաղորդագրության մեջ։

 
 
 

Comments


bottom of page