Հայաստանում 2021 թվականին արձանագրվել է գազի պայթյունի 11 դեպք
Feb 2, 2022
1 min read

Հայաստանում 2021 թվականին արձանագրվել է գազի պայթյունի 11 դեպք։ Արդյունքում զոհվել է 2 եւ վիրավորվել 11 մարդ։ Այդ մասին փետրվարի 2-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման վարչության պետ Արսեն Մկրտչյանը։ Մինչդեռ 2020 թվականին, ըստ նրա, արձանագրվել է 9 դեպք։ «Այդ ժամանակ մահացել է 3, տուժել՝ 2 մարդ։ Հիմնականում դրանք պայթյուններ են բնակարաններում եւ տներում։ Եղել է նաեւ տրանսպորտային միջոցի եւ գազալցակայանի պայթյունի դեպք», - տեղեկացրեց Մկրտչյանը։




Comments