top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանն ու Լիտվան պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին


Հայաստան-Լիտվա առեւտրային եւ տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Լիտվայի էկոնոմիկայի եւ նորարարության նախարարի տեղակալ Յովիտա Նելիուփշինեին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Միջկառավարական գործակցության, ինչպես նաեւ աշնանը նախատեսված Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերի քննարկմանը մասնակցել են նաեւ Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ՀՀ արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիաների, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ինչպես նաեւ Տուրիզմի կոմիտեի ներկայացուցիչները։

Գերատեսչություններից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ոլորտում գործակցության համար առաջնահերթությունները: Առանձնացնելով ոլորտային ձեռքբերումները` պատասխանատուները քննարկել են գործակցության հնարավոր եզրերը եւ փորձի փոխանակման հնարավորությունները, հնչել է հանձնաժողովի նիստի հետ համատեղ բիզնես ֆորում անցկացնելու գործնական առաջարկ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page