top of page

Հայաստանն ու Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան. Փաշինյան

Sep 29, 2020
1 min read



Ադրբեջանը` Թուրքիայի խրախուսմամբ, քաղաքական և ռազմական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների աշխարհագրությունը Հայաստանի տարածքում: Twitter–ի իր էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մարտական գործողություններին Թուրքիայի մասնակցությանը։

«Հայաստանն ու Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը խաթարելու Ադրբեջանի փորձերին»,–գրել է Փաշինյանը։


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Թուրքական F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է մեր ՍՈւ-25 գրոհիչը. օդաչուն զոհվել է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։



 
 
 

Comments


bottom of page