top of page

Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են ԼՂՀ-հարցի կարգավորմանը․Լավրով

Sep 1, 2020
1 min read

Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրավիճակը կարգավորվի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով МГИМО-ի ուսանողների ու դասախոսների հետ, փոխանցում է ТАСС-ը։

Նա ասել է, որ նախօրեին շփվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: «Մենք այնպիսի զգացողություն ունենք՝ երկու կողմերն էլ շահագրգռված են իրավիճակի հանդարտեցմամբ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացուցիչների կազմակերպած տարածաշրջանային հանդիպումները վերսկսվեն»,- ասել է նա:

 
 
 

Comments


bottom of page