Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Մոսկվայում խորհրդակցություններին մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ
Oct 9, 2020
1 min read

Հայաստանը ու Ադրբեջանը հաստատել են Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին մասնակցությունը, այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին։ Ակտիվ նախապատրաստություն է ընթանում»,- ասել է նա։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մտադիր է մեկնել ուրբաթ՝ օրվա երկրորդ կեսին, այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը։




Comments