top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանն ընտրվեց ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար


Այսօր Աթենքում տեղի ունեցած ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստի շրջանակներում կայացած քվեարկության արդյունքում՝Հայաստանն ընտրվեց ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար: Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից

«Այսօր Աթենքում տեղի ունեցած ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստի շրջանակներում կայացած քվեարկության արդյունքում՝

-Հայաստանն ընտրվեց ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար, ինչը կնպաստի Հայաստանի՝ Եվրոպայի տարածաշրջանում դիրքերի բարելավմանը եւ ճանաչելիության բարձրացմանը։

Սա նաեւ հնարավորություն է ամրապնդելու համագործակցությունը խորհրդի անդամ այլ պետությունների հետ։

-Որոշվեց 2022 թ․-ին ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը անցկացնել Հայաստանում:

Նիստին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը»,- գրված է նախարարության ֆեյսբուքյան էջում։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page