top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանից օդային ճանապարհով երկիրը լքածների թիվն աճել է 60 տոկոսով



«Զվարթնոց» օդանավակայանում 2022 թվականի առաջին կիսամյակում ուղեւորահոսքը կազմել է 1323811 մարդ (ժամանել է 665940, մեկնել՝ 657871 մարդ)։ «Շիրակ» օդանավակայանում նույն ժամանակահատվածում ուղեւորահոսքը կազմել է 32557 մարդ (ժամանել է 15668, մեկնել՝ 16889 մարդ)։ Այս տարվա առաջին կիսամյակում ժամանածների թիվը (հաշվի առնելով երկու օդանավակայանների տվյալները) կազմել է 681608 մարդ։ Նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը կազմում է 674760 մարդ։ Նշենք, որ 2021 թվականի առաջին վեց ամիսներին օդային ճանապարհով Հայաստանը լքել է 416040 մարդ։ Ստացվում է, որ Հայաստանից օդային ճանապարհով երկիրը լքածների թիվը 2022 թվականի առաջին կիսամյակում աճել է 60 տոկոսով։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page