top of page

Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 800 մլն դոլար. Էկոնոմիկայի նախարար

Feb 15, 2022
1 min read

Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 800 մլն դոլար։ Այս մասին այսօր առեւտրի կենտրոնի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա հավելեց, որ Ռուսաստանից Հայաստան է ներկրվել մոտ 1,8 մլրդ դոլարի արտադրանք։

Նախարարը հայ գործարարներին հորդորեց օգտվել գրավիչ եւ «հայրենական» ենթակառուցվածքներից։ Նա վստահեցրեց, որ Հայաստանը կարեւորում է դրանց զարգացումը։

«Մեզ համար ռուսական շուկան առաջնահերթություն է»,- նշեց Քերոբյանը։

 
 
 

Comments


bottom of page