top of page

Հայաստանին պարտադրվում է այսպես կոչված «խաղաղության օրակարգ». Թադևոս Ավետիսյան

Dec 14, 2021
1 min read

Այսօր Հայաստանը գտնվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի աննախադեպ ճնշման ներքո։ Այս մասին դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանին պարտադրվում է այսպես կոչված «խաղաղության օրակարգ», որը ենթադրում է Երեւանի կողմից հավելյալ զիջումներ։ «Սա ավելի շատ ոչ թե խաղաղություն է, այլ սրընթաց անցում նոր պատերազմի։ Այս դեպքում չի կարող լինել տարածաշրջանային խաղաղություն, երբ անտեսվում են կողմերից մեկի շահերը, իսկ օրակարգը թելադրվում է ուժի կիրառմամբ, ընդ որում, հաշվի առնելով տարածաշրջանի այլ երկրների շահերը»,-պարզաբանեց Ավետիսյանը։ Նրա կարծիքով՝ նման գործընթացը շուտով կարող է հանգեցնել Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության կորստի։

 
 
 

Comments


bottom of page