Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են եռակողմ հայտարարության հետ կապված հարցեր
Dec 23, 2020
1 min read

Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության իրականացումը: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության իրականացման հետ կապված հարցերը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Դիվանագիտական գերատեսչությունում հավելել են, որ նախարարները քննարկել են նաև երկկողմ մի շարք արդիական թեմաներ և միջազգային օրակարգը:




Comments