top of page

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում. Չավուշօղլու

Dec 27, 2021
1 min read

Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Նշանակված են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ։ Առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում։ Հույս ունենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակում»,- Անկարայում լրագրողներին ասել է Չավուշօղլուն։

Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ Ստամբուլ – Երեւան առաջին ավիաչվերթը տեղի կունենա առաջիկա օրերին։

Նա ավելացրել է, որ Ստամբուլի եւ Երեւանի միջեւ ավիաչվերթները կբացվեն մոտ օրերս։

 
 
 

Comments


bottom of page