Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա հունվարի 14-ին Մոսկվայում
Jan 5, 2022
1 min read

Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա հունվարի 14-ին Մոսկվայում։ Այս մասին տեղեկացրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։




Comments