top of page

Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է․ Զախարովա

Dec 16, 2020
1 min read

Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է, չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ճեպազրույցի ընթացքում նա նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, դրան նախորդել է մեծ նախապատրաստական աշխատանք, որը իրականացվել է ռուս խաղաղապահների կողմից՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ համատեղ:

«Կարող եմ իմ կողմից հավելել, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է»,- ասել է Զախարովան:

Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում դեկտեմբերի 14-ին ռազմագերիների փոխանակում է իրականացվել։ Ադրբեջանական կողմին է փոխանցել 12, հայկական կողմին՝ 44 մարդ։

 
 
 

Comments


bottom of page