top of page

Հայաստանի վարելահողերի 50%-ը և արոտավայրերի 70%-ը չեն օգտագործվում. Նախարար

Feb 3, 2022
1 min read

Հայաստանի վարելահողերի 50%-ը եւ արոտավայրերի 70%-ը չեն օգտագործվում: Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով` արոտավայրերի առկայության հետ կապված խնդիրներ չկան, սակայն հասանելիության խնդիր կա։

«Այս հարցը մեր օրակարգում է։ Ծրագրեր են իրականացվում նաեւ Համաշխարհային բանկի հետ համատեղ»,- ընդգծեց Քերոբյանը։

 
 
 

Comments


bottom of page