top of page

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուք է

Dec 1, 2021
1 min read


«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Արարատի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գավառի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Աշոցքի տարածաշրջանում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուք է։ Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 
 
 

Comments


bottom of page