top of page

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը համաձայնության է հասել ղազախական ակումբի հետ

Feb 21, 2021
1 min read

Երեւանի «Արարատի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն համաձայնության է հասել Կարագանդայի «Շախտյորի» հետ, հաղորդում է meta-ratings.kz-ն։ Նա փորձաշրջան է անցնում ղազախական ակումբի, որն այս օրերին հավաք է անցկացնում Թուրքիայում:

25-ամյա նիգերիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև ղազախական «Կայսարը»։

Հիշեցնենք, որ վերջերս «Արարատը» հավաքի էր մեկնել Դուբայ առանց Ուդոյի: Հայաստանի հավաքականի նորեկն այս մրցաշրջանից առաջ Գյումրիի «Շիրակից» է տեղափոխվել «Արարատ»: Հայաստանում նա հանդես է եկել նաև Երևանի «Ուրարտուում» (նախկին «Բանանց»):

 
 
 

Comments


bottom of page