Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը հանդես կգա համերգով
Jul 7, 2021
1 min read

Հուլիսի 15-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգով հանդես կգա Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը։ Երեկոյի ընթացքում կհնչեն Խաչատուր Ավետիսյանի և Վլադիլեն Բալյանի քնարական մեղեդիներն ու երգերը։
Նշենք, որ անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Գևորգ Մանասյանը: Տնօրենը և դիրիժորը՝ պրոֆեսոր Հրաչ Նազարյանը: Անսամբլի խմբավար և մեներգիչ՝ Լաուրա Մամյան, կոնցերտմայստեր՝ Աշոտ Վարդանյան:




Comments