top of page

Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը հանդես կգա համերգով

May 12, 2021
1 min read


Մայիսի 27-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգով հանդես կգա Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը:

Երեկոյի ընթացքում կհնչեն Սայաթ-Նովայի, Հավասու, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Վլադիլեն Բալյանի, Գևորգ Մանասյանի և այլ երգահանների ստեղծագործությունները:

Նշենք որ անսամբլի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Մանասյանը: Անսամբլի ղեկավարը, դիրիժորը Փարիզի միջազգային գիտությունների ակադեմիայի անդամ, մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, պրոֆեսոր Հրաչ Նազարյանն է:

Անսամբլի խմբավարն է մեներգչուհի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Լաուրա Մամյանը: Կոնցերտմայստերն և մեներգիչն է Աշոտ Վարդանյանը:

Որպես մեներգիչներ հանդես են գալիս միջազգային մրցույթների դափնեկիրներ Մարգար Եղիազարյանը, Գայանե Սիմոնյանը, Էդգար Դանիելյանը, Հասմիկ Մկրտչյանը, Արսեն Համբարյանը, Դավիթ Սեդրակյանը, Գևորգ Մարգարյանը:

 
 
 

Comments


bottom of page