Հայաստանի գլխավար դավաճանը դարձյալ կատարում է թշնամու կամքը. Հայկ Մարտիրոսյան
Dec 15, 2020
1 min read

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենայն հավանականությամբ, գերիների վերադարձը ոչ թե ստորագրված կապիտուլյացիոն հայտարարության պայմանների կատարում է, այլ` գաղտնի, կուլիսային փոխանակություն` Մեծ Թաղերի և Խծաբերդի դիմաց։ Ընդ որում` այդ գյուղերի համար մարտում նոր հայ զինվորներ են գերեվարվել։
Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի գլխավար դավաճանը դարձյալ կատարում է թշնամու կամքը` դա ինքն իր համար փաթեթավորելով որպես երեսուն հազար զինվորի փրկության միֆի օրինակով` հիմա էլ գերիների փրկության խնդիր։
Շարունակում են հանձնվել նոր տարածքներ։ Վերցվում են նոր գերիներ։
Դավաճանությունը շարունակում է ակտիվ գործընթաց մնալ։ Եվ այսպես մինչև այն պահը, երբ հայ ժողովուրդը վերջապես իր մեջ կամք կգտնի կամ էլ չի գտնի` դավաճանին հեռացնելու»։




Comments