top of page

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Փարիզ

Nov 9, 2021
1 min read


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-12-ն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ։ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 41-րդ նստաշրջանին, որի շրջանակներում նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառում կանցկացվի: Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ։ Նախարար Միրզոյանը Փարիզում ներկա կլինի նաեւ Խաղաղության 4-րդ համաժողովի բացմանը։ Նշենք, որ միջոցառումներին մասնակցելու է նաեւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորության մասին դեռեւս չի հաղորդվում։

 
 
 

Comments


bottom of page