top of page

«Հայաստանի ազգային հերոս զինվորականն իր շքանշանը ստանում է անձամբ»․ Նիկոլ Փաշինյան

Aug 29, 2020
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Տավուշյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողությունը։

Միջոցառմանը մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի անդամները, ՀՀ կառավարության անդամները, պետական այրեր, գեներալներ, սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ:


ՀՀ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։

Պարգևները հանձնել է Նիկոլ Փաշինյանը. ՀՀ ԶՈՒ 25 զինծառայողներ, այդ թվում՝ Ազգային հերոսի կոչման

արժանացած կապիտան Ռուբեն Սանամյանը անձամբ են ստացել շքանշանները վարչապետից, մնացած պարգևատրված զինծառայողներին շքանշանները կփոխանցվեն: Նրանք անձամբ չեն մասնակցել արարողությանը՝ զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքով պայմանավորված:




 
 
 

Comments


bottom of page